Վրաստանում ավտովթարից տուժած Հայաստանի քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից: Քութայիսիի հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ վթարից հետո իրենց մոտ է տեղափոխվել 11 քաղաքացի: Նրանցից 9-ին ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել, կարեր են դրվել եւ նրանց դուրս են գրվել:

Մեկ տղամարդ եւ մեկ աղջիկ հոսպիտալացվել են: Ներկա պահին տղամարդը եւս դուրս է գրվել, իսկ աղջիկը տեղափոխվել է այլ հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ի առավոտյան Վրաստանի տարածքում վթարի էր երնթարկվել ՀՀ քաղաքացիներով լի միկրոավտոբուսը: