Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը մաքսանենգ վառելիքի երեք խմբաքանակ են առգրավել Իրանի հարավարեւելյան ջրերում՝ ձերբակալելով մաքսանենգներին, հայտնում է Tasnim-ը:

ԻՀՊԿ ՌԾՈՒ Չաբահարի ռազմաբազայի հրամանատարը հայտնել է, որ իր ուժերը երեք խմբաքանակ մաքսանենգ վառելիք են առգրավել՝ ընդհանուր 150 000 լիտր ծավալով:

Կապիտան Մոհամմադ Նոզարին հայտնել է, որ նավերը ծրագրում էին օգտագործել հարեւան երկիր վառելիք տեղափոխելու համար՝ նշելով, որ գործողության ընթացքում ձերբակալվել են հանցավոր գործունեությանը ներգրավված բոլոր անձինք, այդ թվում՝ իրանցի եւ արտասահմանցի քաղաքացիներ:  

Միեւնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ները չեն հաղորդում, թե որ հարեւան երկրի մասին է խոսքը: