Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանն՝ իր գերատեսչության բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությաբ, կիրակի՝ ապրիլի 24-ին, կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ynet կայքին:

«Այցի շրջանակում իսրայելական պատվիրակությունը ծրագրում է երեք հարց քննարկել՝ ադրբեջանական նավթի՝ մեծ ծավալներով ներկրումն Իսրայել (մինչ օրս Իսրայելի համար ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է եղել), միզանյութի ներկրումը, որն օգտագործվում է դիզելային տրանսպորտի՝ բեռնատարների եւ ավտոբուսների համար: Միզանյութը կամ կարբամիդը հատուկ քիմիական նյութ է, որն օգտագործվում է բոլոր դիզելային շարժիչներում: Երրորդ հարցը հացահատիկի ներկրումն է: Մինչ այս Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին էր ընկնում այդ արտադրանքի ներկրման 30 տոկոսը»,- փոխանցում է Vesty.co.il-ը:

Նշվում է, որ խոսքը միլիոնավոր շեկել գնահատվող համաձայնագրերի մասին: