Nokia ընկերությունը փոխում է իր հեռախոսների անվանման համակարգը: Այժմ ֆիննական արտադրողի բջջային հեռախոսներում նշված են լինելու միայն թվեր: Մեկ տառից եւ մի քանի թվերից կազմված անվանումը, ըստ ընկերության, ժամանակակից չէ:
Տվյալ տեղեկությունը լիովին պաշտոնական է, քանի որ այն հայտնվել է ֆիննական արտադրողի MacWorld բլոգում: Որպես օրինակ նշվել է Nokia 500 սմարթֆոնը:
Nokia-ի բլոգում ասվում է, որ անվանումների համակարգը, որտեղ տառը ենթադրում էր սարքի պատկանելությունը որոշակի սերիայի, սպառել է իրեն: Օրինակ E-սերիայի սմարթֆոնները նախատեսված են բիզնես-օգտվողների համար, իսկ X-սերիան մեդիակոնտենտի սիրահարների: Բայց ժամանակակից սմարթֆոններն ունիվերսալ են, միեւնույն մոդելը հավասարաչափ հարմար է թե գործարարի, թե երաժշտասերի համար:




























