Իմ աջակցությունն եմ հայտնում Կոլորադոյի եւ ողջ աշխարհում բնակվող հայ համայնքին՝ կապված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հետ: Այս մասին տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ Կոլորադո նագանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը:

Վերջինս ընդգծել է հայատյացության հողի վրա ողջ աշխարհում իրականացված հանցագործությունների խնդրի բարձրաձայնման կարեւորությունը:

«Գիտեմ, որ այս շաբաթ բոլոր հայերը ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի հիշատակը: Մենք մտահոգված ենք այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայոց ցեղասպանության կրկնության փորձերով: Այլեւս երբեք պետք է նշանակի այլեւս երբեք՝ ամենուր եւ ողջ աշխարհում»,- ընդգծել է նա: