Ինդոնեզիան հայտարարել է արմավենու ձեթի արտահանման արգելք սահմանելու մասին, որպեսզի կանգնեցնի բուսայուղի ներքին գնաճը:
Արմավենու ձեթը համարվում է ամենից շատ արտադրվող, սպառվող եւ վաճառվող բուսայուղն աշխարհում:
Բուսայուղի գինը զգալիորեն աճել է ուկրաինական ճգնաժամի պատճառով: Ե՛վ Ուկրաինան, ե՛ւ Ռուսաստանն արեւածաղկի ձեթի խոշորագույն արտահանողներ են:
«Ես կհետեւեմ այդ քաղաքականության իրագործմանը, որպեսզի բուսայուղը երկրում բավականաչափ քանակությամբ պահպանվի եւ հասանելի գնով»,- հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Այս հայտարարությունը հաջորդել է Ջակարտայում տեղի ունեցած բողոքի ցույցին, որի հարյուրավոր մասնակիցներ բողոքում էին գների բարձրացումից:





























