Վանաձորում հաճախակի են դարձել սնկից թունավորման դեպքերը
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.40-ի Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում սնկից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել 65-ամյա Սոֆիկ Խառատյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հուլիսի 31-ին ժամը 01.59-ին Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 01.35-ին սնկից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի թիվ 4 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ 39-ամյա Հրաչիկ Հովհաննիսյանը եւ 29-ամյա Տաթեւ Ղամբարյանը:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 05.03-ին Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան 1-ին փողոցի թիվ 23 տան բնակիչներ 73-ամյա Լավրենտ Գրիգորյանը, 38-ամյա Արմեն Գրիգորյանը եւ 33-ամյա Աննա Սահակյանը:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























