Շվեդիայում` մերձքաղաքային Գետենբորգում բնակվող ընտանիքն իր լոգարանում անծանոթի է հայտնաբերել, ով հագուստով լոգանք էր ընդունում, հաղորդում է «Մայակը»` վկայակոչելով The Local-ը:

Երբ առավոտյան ընտանիքի անդամները լոգարանից ջրի աղմուկ են լսել, մտածել են, որ իրենցից մեկն է լոգանք ընդունում: Միայն  լոգարան մտնելուց հետո նրանք հայտնաբերել են հագուստով, բայց առանց կոշիկների լոգանք ընդունող անծանոթին: Վերջինս իր պահվածքը պատճառաբանել է արթնանալու եւ թարմանալու ցանկությամբ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը «օգնել է» երտասարդին թողնել օտար տունը: Շվեդական ընտանիքը բողոքի հայց չի ներկայացրել, քանզի անծանոթի անմեղ տեսքը փաստել է, որ նա չէր կարող վտանգի ենթարկել տանտերերի անվտանգությունը: