Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ադրբեջանում նոր դեսպանի անունը։
Ըստ Turan-ի՝ օգոստոսից դեսպան կդառնա Ֆերգուս Օլդը, ով կփոխարինի Ջեյմս Շարփին։ Պաշտոնական մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Օլդն ադրբեջաներեն էր ուսումնասիրում վերջին մեկ տարվա ընթացքում:
Կադրային դիվանագետ Օլդը 1999 թվականից աշխատել է Հարավարեւելյան Ասիայի երկրներում (Հնդկաստան, Բանգկոկ, Թաիլանդ), մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում, ինչպես նաեւ որպես քաղաքական խորհրդական է աշխատել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։





























