Ռուսաստանի տնտեսությանը ներկայումս մոտ մեկ միլիոն ՏՏ մասնագետ է հարկավոր, արդյունաբերությունը կադրերի պակաս է զգում, ասել է Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՏՏ ոլորտի մասնագետների համար երկրների միջեւ պայքարը գնալով սրվում է, պետք է ազնվորեն խոստովանենք, որ հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկով մեր ՏՏ ոլորտի մասնագետների մի մասը, այդ թվում՝ երիտասարդներ, արտերկիր են մեկնել։ Ընդ որում, պետք է նշել, որ արդեն  հակառակ գործընթաց է արձանագրվում»,- ասել է Տուրչակը Դաշնային խորհրդին կից թվային տնտեսության զարգացման խորհրդի նիստին:

«Ոլորտը շարունակում է կադրերի պակաս զգալ: Մեր ՏՏ մասնագետների թիվը նախորդ տարի 1.7 միլիոն մարդ էր գնահատվում, փորձագետներն ասում են, որ մեր տնտեսությանը առնվազն մեկ միլիոն մարդ է պետք»,- հավելել է նա։