Արագածոտնի մարզի Արտենի-Քարակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում օգոստոսի 1-ին ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.00-ին, մարվել` 22.07-ին:
Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի 28 ԼՕ 964 համարանիշի ավտոմեքենան:
Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներ, ավտոմեքենայի վարորդ 53-ամյա Նորիկ Մկրտչյանը եւ ուղեւոր 54-ամյա Գրիգոր Ասլանյանը, որոնք մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել են Արմավիր քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւան քաղաքի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոն:
Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Գ.Ասլանյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն.Մկրտչյանի` միջին ծանրության:




























