Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում` ավտոկայանի մոտ, հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 03 ՕՕ 747 համարանիշի, «ՎԱԶ-2121» մակնիշի 43 ՕՕ 154 համարանիշի, «Մերսեդես» մակնիշի 24 ՍՍ 633 համարանիշի, «ՎԱԶ 21 07» մակնիշի 208 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենաները եւ վրաերթի ենթարկել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ 55-ամյա Սամվել Ղազարյանին:
Վթարի հետեւանքով նա, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 43-ամյա Արմեն Սիմոնյանը (գյուղ Օշական), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 21-ամյա Մուրադ Մուրադյանը (ք.Աշտարակ) եւ 21-ամյա Արթուր Արամյանը (ք.Աշտարակ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց: Ա.Արամյանը, Մ.Մուրադյանը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել, իսկ Ս.Ղազարյանի եւ Ա.Սիմոնյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:




























