Ադրբեջանում կազմում են օկուպացված տարածքներում քանդման ենթակա հուշարձանների ցանկը:
ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության եւ վերականգնման պետական ծառայությունում հայտարարել են, որ եզրակացություն է նախապատրաստվում այդ հուշարձանների ընդհանուր վիճակի վերաբերյալ։ Ցուցակը կազմելուց հետո այն կներկայացվի ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները կամ մեթոդաբար ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը, կամ ալբանացնում են այն։ Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին մտնել օկուպացված տարածքներ։ Նույն կերպ համաշխարհային հանրության աչքի առջեւ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրեցին Նախիջեւանի հայկական ժառանգությունը, իսկ միջազգային կազմակերպությունները սահմանափակվեցին կոչերով:




























