Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ռաիսա Բոգատիրյովային մեղադրել են Apple-ի հիմնադիր Ստիվա Ջոբսի ելույթը «յուրացնելու» մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Ելույթի որոշ մասեր ամբողջությամբ համընկնում են 2005 թ.-ի Ստենֆորդի համալսարանում Ջոբսի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքի հետ:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել ձեզ հետ այսօր, երբ շրջանավարտները դիպլոմներ են ստանում մեր երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում»,-ասել է Բոգատիրյովան: Իսկ դա մեջբերում է Ջոբսի ելույթից. «Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ միասին մասնակցել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում դիպլոմների շնորհման արարողությանը»: Միակ տարբերությունն այն է, որ ելույթը հնչել է ուկրաիներեն, ոչ թե անգլերեն:
Ուկրաինայի անվտանգության խորհրդի մամլո ծառայությունից հայտնել են, որ «համընկնումը չափազանցված է», եւ բացի այդ Ռաիսա Բոգատիրյովան հանգամանորեն ընտրում է իր ելույթի տեքստերը, ուստի «հավանաբար ուսանողների առջեւ կայանալիք ելույթին պատրաստվելիս վերհիշել է այն, ինչ մի ժամանակ դուր էր եկել նրան»:




























