Հայաստանի պետական մարմինները կոչ են անում բնակչությանը չհավատալ տարածվող կեղծ լուրերին ԱՄՆ դոլարի` շրջանառությունից դուրս գալու մասին: Վերջին օրերին հանրապետության մի շարք մարզերում նման խոսակցություններ են տարածվել, հավանաբար, բնակչությունից դոլարային պաշարները շահավետ կերպով փոխանակելու նպատակով:

«Բնականաբար, տեղեկատվությունը որեւէ ողջամիտ հիմնավորում չունի եւ չի էլ կարող ունենալ: Քաղաքացիներին կոչ ենք անում չվստահել նման լուրերին»,- NEWS.am-ին հայտնեցին մի շարք պետական հիմնարկներին` խնդրելով պահպանելով գաղտնիությունը: