Հայաստանից, Տաջիկստանից եւ այլ երկրներից Հարավային Ուրալ ժամանած շինարարները, երթուղայինների վարորդները եւ այլ աշխատողները հեռանկարում ստիպված են լինելու քննություն հանձնել ռուսերենից, հաղորդում է polit74.ru-ն` վկայակոչելով միգրացիոն ծառայության մասնագետներին:
Որպես կանոն միջին եւ բարձր տարիքի անձինք լեզվական խնդիրների չեն հանդիպում Ռուսաստանում, սակայն երիտասարդները գործնականում ռուսերեն չգիտեն: «Շատերն ինքնուրույն չեն կարողանում փաստաթղթեր լրացնել` աշխատանքի թույլտվություն ստանալու համար»,- նշել է միգրացիոն ծառայության աշխատակիցը:
Նա նաեւ նշել է, որ լեզվի չիմացության պատճառով հաճախ բախումներ են լինում տեղացիների հետ:




























