Ռուսաստանը հայտարարել է, որ դեմ է Սիրիայի վրա միջազգային հանրության ճնշմանը:
«Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքի տարբերակները, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության եւ հանգստության վերականգնմանը»,- հայտնում է RBC-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բաժնի վարիչ Սերգեյ Վերշինինի հայտարարությունը:
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան ինչ-որ բանի կտրուկ հակառակորդը չէ: «Մենք կտրուկ դեմ ենք այն ամենին, ինչն աշխատում է իրավիճակի կարգավորման դեմ: Քանի դեռ ոչինչ կանխորոշված չէ, խորհրդակցությունները շարունակվում են»,- ասել է Վերշինինը:
Նշենք, որ հուլիսի 31-ին Համա քաղաքում անվտանգության ուժերի հետ բախումներում զոհվել է ավելի քան 100 մարդ: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտահերթ քննարկումներ են սկսվել:




























