Ինտերնետ հեռախոսակապի Skype ծառայությունը օգոստոսի 1- լույս 2-ի գիշերը App Store ինտերնետ խանութում ավելացրել է iPad-ի համար հավելված, եւ որոշ ժամանակ անց ջնջել այն, գրում է 9to5Mac բլոգը, հայտնում է Lenta.ru-ն։

Skype ընկերությունն իր միկրոբլոգում ներողություն է խնդրել օգտագործողներին եւ հայտնել է, որ ծրագիրը թողարկվել է «ժամանակից շուտ», այդ պատճառով էլ ջնջվել է ինտերնետ- խանութից։ Իսկ թե երբ App Store-ում կրկին կհայտնվի Skype-ի iPad-ի համար հավելվածը, հայտնի չէ։

Օգտագործողները, ովքեր հասցրել էին ներբեռնել հավելվածը, նշում են, որ Skype-ի iPad-ի համար հավելվածը հնարավորություն է տալիս շփվել չաթում, եւ ձայնային հեռախոսազանգեր եւ տեսազանգեր կատարել։ Ձայնային կապը եւ տեսազանգը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պլանշետը միացված է 3G կամ Wi-Fi ցանցին։

iPad 2 պլանշետներով, որոնք ունենք տեսախցիկներ,  հնարավոր է երկկողմանի տեսազանց իրականացնել։ iPad առաջին սերնդի պլաշետների սեփականատերերը կկարողանան միայն տեսազանգ ընդունել։

Skype-ի iPad-ի համար հավելվածի մասին հայտարարվել է հունիսի վերջին, երբ ցանցում հայտնվեց ծրագրի հնարավորությունների վերաբերյալ տեսահոլովակը։

Սմարթֆոնների եւ iPod պլեյերների(ձայնարկիչ) համար հավելվածը թողարկվել է 2009թ. մարտին։ Տեսազանգի ֆունկցիան ավելացվել է ծրագրում միայն 2010թ. դեկտեմբերին։