Առանց վետոյի իրավունքի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գլխիվայ շուռ կգա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան Վետոյի իրավունքի վերաբերյալ Լիխտենշտեյնի բանաձեւի նախագծի վերաբերյալ առաջիկա քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վետոյի իրավունքը ոչ մի տեղ չի տանում, ես դա կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հաստատել։ Վետոյի իրավունքը ՄԱԿ-ի հենասյուներից մեկն է, առանց դրա կազմակերպությունը գլխիվայր շուռ կգա»,- ասել է Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո։ «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացված բանաձեւին, ապա այն, եւ դա հստակ նշված է, տեղին չէ եւ որեւէ կերպ չի ազդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների շուրջ երկար տարիներ շարունակվող բանակցությունների վրա»,- ասել է նախարարը։





























