Գերմանիան հայտարարել է Ուկրաինային ծանր սպառազինության առաջին մատակարարման մասին, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է, որ կառավարությունը հավանություն է տվել KMW-ի պահեստներից «Գեպարդ» զենիթային տանկերի մատակարարմանը։
«Այս որոշման իրական նշանակությունը ոչ թե այն է, որ «Գեպարդ»-ները կարող են փոփոխություններ կատարել մարտի դաշտում, այլ այն ազդանշանը, որը նրանք ուղարկում են»,- ասել է Քիլի համալսարանի Անվտանգության քաղաքականության ինստիտուտի արտահաստիքային գիտաշխատող Մարսել Դիրսուսը: «Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը լրջորեն է վերաբերվում Ուկրաինային աջակցությանը, եւ օգնությունն աճում է»:
«Գեպարդ»-ի մատակարարման մասին հայտարարությունն արվել է այն հաղորդագրություններից հետո, որ Rheinmetall պաշտպանական ընկերությունը խնդրել է կառավարությանը թույլ տալ Ուկրաինային 100 հին հետեւակային Marder մարտական մեքենաներ եւ 88 հին Leopard 1A5 տանկեր մատակարարել։





























