ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Մերձդնեստրում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Այնքան էլ վստահ չեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց մենք դա կվերլուծենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հուսով է, որ պատերազմը չի տարածվի Մոլդովայի վրա։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել «իր ողջ տարածքը, այդ թվում՝ Ուկրաինայի արեւելքում եւ հարավում, վերադարձնելու» Ուկրաինայի ջանքերին։
Մերձդնեստրում երեք ահաբեկչություն է տեղի ունեցել՝ Տիրասպոլիում Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության պետական անվտանգության նախարարության շենքում, Պարկանի գյուղի մերձակայքում գտնվող զորամասի մոտ եւ Մայակ բնակավայրի մոտ ռադիոհեռուստակենտրոնի աշտարակում: Հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ է մտցվել։ Մերձդնեստրի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչական գործողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հրազենի կիրառմամբ» հոդվածով։
Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների առաջին եզրակացություններն այն են, որ այդ հարձակումների հետքերը Ուկրաինա են տանում»։





























