Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջին ուղիղ հեռախոսային կապը, սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու եւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նրանց որոշումը։ Ֆրանսիան այսուհետ եւս լիարժեք աջակցություն կցուցաբերի այս գործընթացին, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԵՄ Արեւելյան գործընկերության գծով Ֆրանսիայի դեսպան Բրիս Ռոքֆեյը հաջորդ շաբաթ կմեկնի Բաքու, որպեսզի շարունակի այս բանակցությունների մոնիթորինգը՝ որպես ապրիլի 11-14-ը Երեւան կատարած իր այցի շարունակություն։





























