ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Ես ժամանել եմ Ուկրաինա եմ Մոսկվա այցելությունից հետո։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ մարդասիրական օգնությունն ընդլայնելու ու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից ապահովելու համար։ Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ աշխարհի համար»,- գրել է նա։

Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր ջանքերի շրջանակներում Գուտերեշն անցյալ շաբաթ այցելել էր Թուրքիա, իսկ ապրիլի 26-ին՝ ժամանել Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։