Այսօր առավոտից դուք արդեն տեսաք, թե դիմադրության քանի օջախ է ձևավորվել, քաղաքացիներն ինքնակազմակերպվում են և անհնազանդության ակցիաներ են անում և միանում են մեր պայքարին, այս մասին Գարեգին Նժդեհի արձանի մոտ Դիմադրության շարժման քայլերթից առաջ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ մինչև մայիսի 1-ը ողջ Հայաստանում լինելու են դիմադրության օջախներ և բոլոր քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի փրկության, հանուն Հայաստանի անվտանգության։
«Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկ ինչ տեղի ունեցավ, շքախմբով օրը ցերեկով քաղաքացուն վրաերթի ենթարկեցին ու այդպես անտարբեր կողքով անցան։ Երեկվա քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Սրա արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Այս պայքարից հետքայլ, նահանջ չկա»,– ասաց նա։











