Սա վերկուսակցական պայքար է և ունի մեկ նպատակ՝ հեռացնել այս իշխանությունների ու ձևավորվել ազգային, պրոֆեսիոնալ կառավարություն, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Կա մեկ հիմնական նպատակ՝ հեռացնել, որն անելու ենք, և ձևավորել ազգային պրոֆեսիոնալ, որը կարճ ժամանակ երկիրը կարգի կբերի, հանրության մեջ համերաշխություն ստեղծելու մեծ ռեսուրս կունենա»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ պայքարն ապակենտրոն է, և երբ պայքարի բոլոր թևերը կմոտենան Երևանին, արդեն մայրաքաղաքում կսկսվի վերջնական, վճռական փուլը։ «Մենք սրանք հեռացնելու ենք»,– հավելեց նա։

Աղվան Վարդանյանը նաև համոզմունք հայտնեց, որ իրենց կհաջոցվի հանրությանն արթնացնել և դուրս բերել փողոց։