Ապրիլի 28-ինԱՀ Ազգային ժողովինախագահ  Արթուր Թովմասյանի ղեկավարութամբ գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան օրակարգի հաստատումը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի առաջարկությամբ քննարկման ենթակա օրինագծերի ցանկից հանվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լրացուցիչ քննարկման և պարզաբանման անհրաժեշտությամբ։

Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։

Օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

«2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ․ ունեցել ենք 1281, 2019թ՝ 952 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվն աճել է  33,6%-ով, 2019թ․ համեմատությամբ՝գրեթե 80%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի համեմատությամբաճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը։ 2021թ․ գրանցվել է ծանրև առանձնապես ծանր հանցագործությունների150 դեպք,որը կազմում է ընդհանուր հանցավորության  8․8 %-ը (2020թ․՝ 164 , կամ 12,8%-ը, 2019 թվականին՝ 66, կամ 6,9 %-ը)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:

2021 թվականին ԱՀ տարածքում արձանագրվել են՝

Մարդու դեմ ուղղված հանցագործություններ- 436դեպք /2020թ.՝353/

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ– 584 դեպք /2020թ.՝255/

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ – 439 դեպք /2020թ.՝ 488/

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ -37դեպք /2020թ.՝23/

պետականիշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ- 163դեպք /2020թ.՝119/:

Ընդ որում 2021թ․ արձանագրվել է կաշառք տալու փորձի դրդչության և կաշառք տալու փորձի 2 դեպք/ 2020թ․՝0/

2021թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել և կազմել է 74% /2020թ.՝81,6%/։

2021թվականին իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերով վեր հանված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 728 մլն ՀՀ դրամ/ 2020թ․՝20մլն 79հազ․791 ՀՀ դրամ/,որից վերականգնվել է 255 մլն․500հազ․ ՀՀ դրամը։

2021թ. ԱՀ դատախազություն է մուտքագրվել 407 դիմում /2020թ.՝ 444/։ Նույն ժամանակահատվածում ԱՀ դատախազությունում կազմակերպվել է դիմում- բողոքներով ներկայացած 542 քաղաքացիների ընդունելություն/ 2020թ․՝ 49/:

Զեկույցում գլխավոր դատախազը անդրադարձել է  նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերին։

Գուրգեն Ներսիսյանը հավաստիացրել է,որ շարունակելու են հետևողականորեն գործել դատախազության արդյունավետությունը բարձրացնելու, օրինականություն հաստատելու, հանրության հետ հարաբերությունները և փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հաջորդիվ  նիստի օրակարգում ընդգրկված 1 տասնյակից ավելի օրինագծերի քննարկումն էր։

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստների մասին»,  ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու  մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերըև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրայինկազմակերպությունների մասին» օրենքում լրացումկատարելու մասին» և  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքների նախագծերի փաթեթները ընդունվել ենմիաձայն։

Խորհրդարանի քննարկման է ներկայացվել «Սահմանապահ զորքերի մասին» օրինագիծը։ Այն 28 կողմ ձայնով ընդունվել է առաջին ընթերցմամբ։

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքի նախագծին պատգամավորները քվեարկել են  23 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին 2 տասնյակից ավելի հարցեր են հնչեցվել 15 պատգամավորների կողմից:Դրանք տարհանվածների առողջական ու սոցիալական խնդիրների,առաջին Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական աջակցության վերանայման,ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման,տեղական արտադրողների շահերի պաշտպանության,մրցակցային հավասար պայմանների ստեղծման,արտաքին մարտահրավերների դիմակայման վերաբերյալ էին:

Հարցերին պատասխանել են կառավարության անդամները՝պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ:

Նիստն ամփոփվել է պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությամբ։