Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքները տեխնիկական պատճառներով երկարաձգվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումն ու  գազալցակայանների աշխատանքը դեռ չի վերականգնվել, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։

««Արցախգազ» ՓԲԸ մասնագետներն անում են հնարավորը գազամատակարարումը ժամ առաջ վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։