Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր համակիրների հետ երթ էր անում։ Ոստիկանների և ցուցարարներ քաշքշուկ սկսվեց։

«Ժողովուրդ ջան, չենք տրվում սադրանքներին, որևէ մեկը ոստիկանի հետ չի ընդհարվում։ Ոստիկաննե՛ր, պահե՛ք ձեզ ձեր լիազորությունների շրջանակում։ Եկեք փաստենք մի բան․ մենք ուժեղ ենք, սադրանքներին չենք տրվում։ Համբերեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա բոլորս գնում ենք Ազատության հրապարակ»,– հայտարարեց Արթուր Վանեցյանը և երթը շարժվեց դեպի Ազատության հրապարակ։

Այնուհետև Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանների պահվածքը խոսում են այն մասին, որ նրանք սադրում են։

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ երթն արդեն ավարտվում էր, և ներկայացվում էր վաղվա պլանները։ Նա նկատել է, որ ոստիկանները քաշքշում էին իրենց ակտիվիստներին, փորձում հարվածներ հասցնել նրանց այնպես, որ չերևա։ «Այսինքն՝ խուլիգանավարի էին իրենց պահում»,– ասաց՝ կոչ անելով Ոստիկանությունը, որ «սանձեն իրենց խուլիգաններին»։