«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։

Ակցիան այսօր նրանք սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։

Ակցիայի մասնկիցները Արցախի եւ Հայաստանի դրոշներ ամրացրին համալսարանի մոտքի մոտ:

Անվտանգության աշխատակիցները եւ համալսարանի դասախոսները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին մտնել համալսարանի շենք. «Ներս չեք մտնելու, գնացեք դրսում ձեր ակցիան արեք»,-ասաց դասախոսներից մեկը:

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասաց համալսարանի անվտանգության աշխատակիցը։

Սակայն երիտասարդ կանանցից մեկը հայտարարեց, որ ինքը համալսարանի դասախոսներից է, այս պահին դասամիջոց է եւ ակցիա իրականացնող երիտասարդները կարող են մտնել շենք: Ի վերջո, երիտասարդներն Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան՝ կոչ անելով բոլոր ուսանողներին միանալ իրենց պայքարին։

 «Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում», - հայտարարեցին ակցիա իրականացնող երիտասարդները։