«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են. մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում։
Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։





























