Ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մեկ շաբաթ առաջ «Լազուր» ընկերության բացօթյա լողավազանի մոտ դանակահարություն կատարողը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին, ժամը 02.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ձախ շրջանի ծակած կտրած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 45-ամյա Արմեն Մ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Արմեն Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Մ.-ին հուլիսի 27-ին, ժամը 01.30-ին, «Լազուր» ՍՊԸ բացօթյա լողավազանի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 22-ամյա Ասատուր Հ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 18.15-ին, Ասատուր Հ.-ն կամավոր ներկայացել է բաժին:




























