«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ իր թիմակիցների հետ միացավ Դիմադրություն շարժման իրազեկման երթին։

Նշենք, որ քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել է Դիմադրության շարժման իրազեկման երթը։ Իրազեկման երթ է տեղի ունենում նաեւ Գյումրիի Շառլ Ազնավուր հրապարակից։

Նախորդ օրերին երթեր են տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, Սասունցի Դավթի արձանի մոտից, Գարեգին Նժդեհի արձանի մոտից։ Ապակենտրոն ակցիաների շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երեւան։ Նման քայլերթ է սկսվել նաեւ Իջեւան քաղաքից։