Եղվարդի խճուղում օգոստոսի 2-ին «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դուռն ընթացքի ժամանակ բացվել է եւ ուղեւորներից մեկը ցած է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՌԱՖ»-ը վարել է 59-ամյա Տիգրան Գ.-ն, իսկ մեքենայից վայր ընկնողը եղել է ուղեւոր՝ 14-ամյա Դավիթ Հ.-ն: Նա մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























