Ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 13.00-ի սահմաններում 34-ամյա Գեւորգ Գ.-ի վարած  BMW-318 մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում բախվել է 53-ամյա Վահագն Ա.-ի վարած «Մոսկվիչ-2715011» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է 52-ամյա Սամվել Ա.-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Եռաստիճան վթարի հետեւանքով BMW-318-ի ուղեւորները՝  8-ամյա  Աշոտ Գ.-ն, 29-ամյա Մարիա Գ.-ն եւ 13-ամյա Ռիփսիմե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: