«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում օգոստոսի 1-ին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 59-ամյա Ռիփսիմե Ն.-ն եւ 50-ամյա Մարգարիտա Ն.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Գագարինի փողոցում իրար են բախվել 30-ամյա Հայկ Խ.-ի վարած «ՎԱԶ-2106» եւ 28-ամյա Ալիկ Ա.-ի վարած «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորներ Ռիփսիմե եւ Մարգարիտա Ն.-երը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: