Կուրչատովի ինստիտուտի գիտնականները ռոբոտի նախագիծ են մշակել, որը կարող է ջուր ստանալ լուսնի հողից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դա թույլ կտա ապագա լուսնային կայանը ջրով ապահովել:
Մասնագետների կարծիքով՝ ժամանակակից լուսնագնացները ջուր հայթայթելու գործառույթ չունեն։
Լուսնագնացի զանգվածը 1.4 տոննա կկազմի, երկարությունը՝ մինչեւ չորս մետր, իսկ լայնությունը՝ մինչեւ երկու մետր։ Այն նաեւ կառավարման համակարգ կունենա, փոխանցում է ՄԿ-ն:



























