Դատախազության մոտ զոհված զինծառայողների ծնողների ակցիան ավարտվեց։ NEWS.am-ի հետ զրույցում ծնողներից մեկը նշեց, որ այժմ իրենք գնում են Ազատության հրապարակ, որտեղից արդեն երթով կշարժվեն Կառավարություն եւ Դատախազություն, ապա կրկին Ազատության հրապարակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին,  որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։