2011թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի «1-04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից ստացվել է 19 766 հայտ:

16 929 հայտն առնչվել է գազասպառման ներտնային համակարգին, որից 3301-ը վերաբերվել է ազդանշանային համակարգի գործարկմանը, 9401-ը՝ գազի արտահոսքին, 3184-ը եղել են այլ բնույթի կանչեր: 2293 հայտը վերաբերել է գազատարների, 544-ը՝ գազակարգավորիչ կայանների հետ կապված խնդիրներին: Գրանցված կանչերից 815-ը եղել է կեղծ: