«Յունիբանկը» պրոմո-կետ է բացել Երեւանի Իսակովի պող. 29/1 հասցեում գտնվող M&S  խանութ սրահում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից, խանութ սրահում ներկայացված կահույքը ձեռքբերելու համար «Յունիբանկը» ֆիզիկական անձանց տրամադրում է սպառողական վարկեր  հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 1,5  մլն  դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճարը կազմում է 10%: Բանկային  հաշվի բացումը եւ  սպասարկումն իրականացվում է անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:

«Յունիբանկի» պրոմո-կետերը գործում են նաեւ  «Նիքս»,  «Ֆայն» եւ «Քոմփաս» համակարգչային տեխնիկայի խանութ սրահներում եւ  «Ավիատրանս» գործակալությունում: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը եւ օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման գործում:

«Կարճ ժամանակահատվածում մենք զգալի կավելացնենք մեր պրոմո-կետերի քանակը եւ կընդլայնենք համագործակցությունը առեւտրի եւ սպասարկման կետերի հետ: Նշեմ նաեւ, որ «Յունիբանկն» էապես արագացրել է վարկային հայտերի հաստատման գործընթացը», - ասում է «Յունիբանկի» սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: