Դանիան զրահափոխադրիչներ է ուղարկում ուկրաինական բանակին։

Ինչպես հայտնում է Olfi.dk-ն, հղում անելով իր աղբյուրներին, Կիեւին կտրամադրվեն թրթուրավոր ամերիկյան M113 զրահափոխադրիչներ, որոնց զանգվածային արտադրությունը սկսվել է 1960 թվականին, եւ Piranha-3 անվավոր զրահափոխադրիչներ՝ մշակված շվեյցարական Mowag ընկերության կողմից։ Վերջիններս կան ավելի քան 20 պետությունների բանակների սպառազինության մեջ։ Դրանք ԱՄՆ բանակ են մտել 1983 թվականին՝ շվեյցարական բանակից երկու տարի շուտ։

Բացի այդ, ըստ հրապարակման, Դանիան նույն համակարգի համար հազարավոր ականանետային արկերի հետ միասին M/10 ծանր ականանետներ կուղարկի Ուկրաինա, գրում է MK-ն։