Մենք չենք քննարկել, թե ով կլինի առաջնորդը այս պայքարում, որովհետեւ իրականում մենք պայքարում ենք ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ պայքարում ենք հանուն մեր գաղափարի: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից հայտարարել էր շուրջօրյա նստացույցերի մասին:
«Հիմա այդ առաջնորդը կլինեմ ես, դու, կամ մյուսը, հավատացեք` չի քննարկվել: Վաղը, մյուս օրը, եթե մենք զգանք, որ հասնում ենք այդ փուլին` ով ինչ պաշտոն պիտի զբաղեցնի, ապագա Կառավարությունում, հավատացեք կխոսենք: Հայաստանի պետության հիմքերն այնպես է խարխլված, մենք վերականգնման գործուըմ պետք է ներառենք բոլոր ուժերին, որոնք ի վիճակի են աշխատե;լ Հայաստանի եւ Արցախի համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վաղը 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք:











