Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:

«Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Վաղը նրանք արդեն կլինեն Երևանում։ Նրանց միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ 

Իջևանից և Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները հասել են Երևանի դարպասներին։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից և այսօրվա երեկոն ամփոփել է Այնթափում։ Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և օրվա տպավորություններով կիսվել է խարույկի մոտ, Փարաքարում»։