Թուրքիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուս է շուռ եկել, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Անթալիայից ոչ հեռու գտնվող Մանավգատի շրջանում: Ավտոբուսը շուռ է եկել ողորկ ճանապարհի վրա եւ գլորվել առուն: Ավտոբուսում եղել են 25 զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից եւ Իսրաելից:

Տուժել է 25 մարդ, նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում: