ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 24-ին Կիեւում տեղի ունեցած հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կոլեբայի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
«Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնաիշխանությանն՝ ընդդեմ Ռուսաստանի դաժան ագրեսիայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարը ներկայացրել է թարմացված տեղեկությունն ամերիկացի դիվանագետների՝ Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին, այդ թվում՝ այս շաբաթ Լվով կատարելիք այցելությունների:
Երկու երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են նաեւ անվտանգության ապահովման նպատակներով Ուկրաինային 33 մլրդ դոլար հատկացնելու մասին ԱՄՆ վարչակազմի դիմումը Կոնգրեսին:





























