Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ «Օնիքս» գերձայնային հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդակայանի ուղղությամբ, որի արդյունքում ոչնչացվել է ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից ստացված սպառազինման եւ զինամթերքի պահեստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես իր կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, «Օնիքս» բարձր ճշգրտության հրթիռներով իրականացված ավիահարվածի ընթացքում ավերվել է նաեւ օդակայանի թռիչքուղին:
Հիշեցնենք, որ «Օնիքս» հրթիռը ունիվերսալ հականավային հրթիռ է: Այն կարող է թիրախներ խոցել, այդ թվում եւ ցամաքային, ուժեղ կրակային եւ ռադիոէլեկտրոնային պաշտպանության պայմաններում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:




























