Իրանի նավթային նոր նախարար եւ ՕՊԵԿ-ի ղեկավար է դարձել «Իսլամական հեղափոխության պահակազորի» կորպուսի գեներալ Ռոստամ Գասեմը:

Իրանի խորհրդարանը 216 ձայնով «կողմ» է քվեարկել Հասեմիի թեկնածությանը, որն առաջադրվել էր ԻԻՀ-ի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից, հաղորդում է  իրանական Fars գործակալությունը:

Մինչ վերջերս Հասեմին ղեկավարում էր «Իսլամական հեղափոխության պահակազորի» տնտեսական մաս կազմող` «Հաթամ ալ-Անբիա» բազան: Նրա անունը շրջանառվում է իրանական պաշտոնյաների այն ցուցակում, որոնց դեմ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պատժամիջոցներ են հայտարարել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հասեմիին ԻԻՀ-ի նավթային նախարարի պաշտոնում հաստատելը փաստացի նշանակում է, որ «Իսլամական հեղափոխության պահակախմբի» գեներալը դարձել է 2011 թ.-ի հունվարի 1-ից ՕՊԷԿ-ի կոնֆերանում ներկայացված ԻԻՀ-ի ներկայացուցիչը:

Իրանի նավթային նախկին նախարար Մասուդ Միրկազեմին հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից մայիսի 14-ին: