Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

«Ես հերքում եմ բոլոր մեղադրանքները»,- ասել է Եգիպտոսի նախկին նախագահը, ում դատարանի դահլիճ են բերել պատգարակով: Դատավարությունն ընթանում է Կահիրեի ոստիկանական ակադեմիայի շենքում:

Ավելի վաղ դատախազը կարդացել է նախկին նախագահի եւ նրա որդու դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները: Նրանց մեղադրում են հակակառավարական ցույցերի ժամանակ անմեղ մարդկանց գնդակահարելու, նաեւ ապօրինաբարար հարստանալու եւ իշխանական լիազորությունները անձնական նպատակներով օգտագործելու մեջ, հաղորդում է BBC-ն: