Նիկոլը խոսում է այն մասին, որ պետք է իջեցնել նշաձողը Արցախի հարցում: Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը պատերազմից հետո խոսում էին Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այս մասին մայիսի մեկին Ֆրանսիայի հրապարակում իրականացվող խոշոր հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Դա նշանակում է, որ կա՛մ մեր երկիրը գտնվում է ավելի վատ վիճակում, քան պատերազմից հետո, կա՛մ դու, Նիկո՛լ, ցանկանում ես իջեցնել նշաձողը: Երկու դեպքում էլ պատասխանը մեկն է. Նիկո՛լ, դու պետք է հեռանաս: Կոչ եմ անում քաղաքացիներին միանալու հանրահավաքին: Դուք կերտում եք երկրի ապագան: Այդ ապագայում դավաճանները տեղ չունեն: Նիկոլը դավաճան է:

Նիկոլն այլեւս չկա: Մենք այլեւս տուն չենք գնալու, մեր տունը Շուշին ու Հադրութն է: Ես չեմ ուզում երգեր երգել Շուշիի մասին, ես ուզում եմ երգեր երգել Շուշիում: Ես չեմ ուզում, որ իմ ապագա երեխաները ադրբեջաներենով կամ թուրքերենով սովորեն «Ի՞նչ կցանկանայիք», «Ինչպես ասեք», «Հանձնվում եմ» բառերը: Ես ուզում եմ, որ իմ ապագա երեխաները աշխարհի բոլոր լեզուներով սովորեն «Ազատություն», «Հայրենիք» եւ «Հաղթանակ» բառերը:

Այլեւս չեմ ցանկանում երկրիս այսպես կոչված՝ իշխանություններին տրիբունայից բացատրել, որ Սյունիքը Հայաստան է»,- ասել է Մամիջանյանը: