Այսօր մեկնարկում է իրական համահանրապետական շաբաթօրյակ, մենք պետք է մեր երկիրը մաքրենք քաղաքական աղբից: Այս մասին մայիսի մեկին Ֆրանսիայի հրապարակում իրականացվող խոշոր հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Այստեղ հավաքվել են հայրենասերները, որոնք կանգ չեն առնի ոչ մի խոչընդոտի առաջ:

Մենք արդեն հաղթել ենք: Ֆրանսիայի հրապարակը ներկա պահին ավելի լավ է պաշտպանված, քան մեր սահմանները: Տեսեք, թե ինչպես է վախեցել Փաշինյանը: Նա իր կաշվի համար ավելի շատ է մտածում, քան մեր անվտանգության:

Մենք արդեն հաղթել ենք, քանի որ անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ ուղորդված սադրիչներից բացի մյուս բոլոր քաղաքացիները ոգեւորում էին մեզ:

Նույնիսկ ոստիկանության աշխատակիցները մեզ թաքուն ասում էին. «Ե՞րբ եք քշելու դրան»:

Ես եւ մենք բոլորս չենք ուզում, որ մեր անունից որեւէ մեկը գլուխ խոնարհի թշնամու առաջ: Նիկոլ, քեզ ոչ ոք նման մանդատ չի տվել:

Ժողովուրդ, ձեզ խաբել են: Ձեզ ասել են, որ դուք լավ եք արելու: Ուսուցիչներ, դուք լավ ե՞ք ապրում: Թոշակառուներ, ում աշխատավարձը բարձրացվել է 2-3 հազար դրամով, մինչդեռ պաշտոնյաներինը՝ միլիոններով, լավ ե՞ք ապրում: Իշխանությունները խոստացել են բացահայտել պետական միջոցների մսխման գործը, սակայն դրա փոխարեն միլիոններով իրենց համար տներ են կառուցել, նշել են դարի հարսանիքը եւ մեքենաներ են գնել: Այսօրվանից սկսած պետական միջոցների միայն մեկ մսխման միջոց կլինի՝ քեզ ու քո խմբավորմանը բանտում պահելը:

Մեր արցախցի եղբայրներն ու քույրերը քո պատճառով զրկվել են իրենց տներից:

Քաղաքացի, եթե ցանկանում ես որոշել երկրի ճակատագիրն, արի՛ այստեղ: Մենք բոլորս հայ ենք, եւ մենք բոլորս խաղաղություն ու բարգավաճում ենք ուզում: Այժմ քեզ փորձում են խաբել, որ եթե ուրիշները գան, պատերազմ կլինի: Ոչ մի պատերազմ չի լինի: Ներկայիս իշխանություններն են հենց պատերազմի հոմանիշը: Մեր երկիրը կապրի խաղաղության, բարեկեցության մեջ եւ որ ամենակարեւորն է, առանց Նիկոլի»,- ընդգծել է Հայկ Մամիջանյանը: