Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ առկա սահմանային փոփոխությունների դեմ: Այդ մասին նա հայտարարել է Կիսլովոդսկում ՌԴ-ի Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա դիմել է բոլոր նրանց, ովքեր հիշում են նմանօրինակ տարածքային վեճերը. «Ընկերնե’ր, եկեք խաղաղ ապրենք»:

«Մենք Ռուսաստանում շուրջ 2000 տարածքային պոտենցիալ վեճեր ունենք, այդ թվում հյուսիսկովկասյան մի շարք հանրապետությունների միջեւ, նույնիսկ շատ մոտ ժողովուրդների, փաստացի մեկ ժողովրդի միջեւ, որը բաժանված է ՌԴ-ի տարբեր սուբյեկտներում»,-ասել է ռուս վարչապետը: